ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

«Տակ են տալու»

«Տակ են տալու»
10.06.2014 | 01:43

Մեր տեղեկություններով՝ հայաստանյան բիզնես-խավը չափազանց դժգոհ է, այսպես կոչված, «հավասար դաշտ բերվելու» առնչությամբ: Բանն այն է, որ արդեն ժամանակն է գյուղատնտեսական ապրանքների մթերման, բոլոր բիզնեսմեններին հրահանգված է ընդառաջել գյուղացիներին և մթերել այնքան բերք, որքան վերջիններս կբերեն, ու խնդիրներ չստեղծել: Բիզնեսմենն էլ կանգնած է ոչ միայն հաշիվ-ապրանքի «մաքուր» փաստաթուղթ տալու, այլև բանկերի «առաջ». վերջիններս ցածր տոկոսով վարկ չեն տալիս, և որպեսզի բիզնեսմենները գոնե այս փուլում «գետին չգցեն» կառավարության խոսքը, վարկեր են վերցնում` չիմանալով, թե վաղը դրանց տակից ինչպես են դուրս գալու. նրանց մի մասն արդեն մտածում է բիզնեսը փակելու մասին: Սրանով է բացատրվում պահածոների որոշ գործարանների չաշխատելը: Ի դեպ, խանութներում տոմատի մածուկի բացակայությունն այս պահին բացատրվում է տարաների պակասությամբ, սակայն, ըստ ամենայնի, այստեղ ևս նույն խնդիրն է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ